Կիպրոսի հունական և թուրքական համայնքների առաջնորդները բանակցություններ կանցկացնեն

12:18 • 22.11.13

Կիպրոսի հունական և թուրքական համայնքների առաջնորդները կհանդիպեն նոյեմբերի 25-ին՝ տարաձայնությունները հաղթահարելու նպատակով, որոնք խոչընդոտում են կիպրական խնդրի կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացը սկսելուն, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով կառավարության ներկայացուցիչ Խրիստոս Ստիլիանիդիսին։

 

Ոչ պաշտոնական հանդիպման նախաձեռողը հույն-կիպրական համայնքի առաջնորդ, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն է։ Նա թուրք-կիպրական համայնքի առաջնորդ Դերվիշ Էրօղլուին նամակ է հղել՝ հրավիրելով հանդիպման։ Անաստասիադիսը «վստահություն է հայտնել նաև, որ եկել է լուծում գտնելու համար վճռորոշ գործողությունների անցնելու ժամանակը»։ Էրօղլուն ընդունել է հրավերը։

 

Կիպրոսի խնդրի լուծման վերաբերյալ բանակցությունները փակուղում էին հայտնվել 2012թ.։