Վանում երկրաշարժ է տեղի ունեցել

09:46 • 22.11.13

Վանում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է թուրքական Sabah օրաթերթի կայքը։

 

Երկրաշարժերի հետազոտության ինստիտուտի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 05։29-ին՝ 5 կմ խորությամբ։

 

Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Մոլլաքասըմ գյուղը։