Հաքերը կոտրել է Եվրախորհրդարանի պաշտպանության համակարգը

14:54 • 22.11.13

Անհայտ հաքերը հեշտությամբ կոտրել է Եվրախորհրդարանի համակարգչային պաշտպանության համակարգը և հասանելիություն ստացել պատգամավորների անձնական տվյալներին և էլեկտրոնային նամակագրությանը, գրում է Взгляд-ը:

 

RTBF հեռուստաալիքի տեղեկություններով՝ հաքերը բնակարան է վարձել Եվրախորհրդարանի շենքի մոտակայքում և սովորական համակարգչի օգնությամբ անլար ինտերնետ կապով մի քանի ամիս շարունակ առանց որևէ խոչընդոտների զբաղվել է պատգամավորների համակարգիչներից գործնական փաստաթղթերի, ինչպես նաև գաղտնի և անձնական բնույթի տեղեկությունների հավաքմամբ:

 

Եվրախորհրդարանում հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկությունը:

 

Ասամբլեայի համակարգչային անվտանգության համակարգը կոտրելու մասին հաքերը հայտնել է այն ժամանակ, երբ խորհրդարանականները լսումներ են անցկացնում՝ կապված Էդվարդ Սնոուդենի հրապարակումներից հետո առաջացած լրտեսական սկանդալի հետ: