Ֆրանսիայում բողոքում են Ժերար Դեպարդյեի նոր առանձնատան կառուցման դեմ
Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Կանն քաղաքի վարչական դատարանը մերժել է Տրուվիլի քաղաքացիների ասոցիացիայի հայցը: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ վերջիններս բողոքում էին դերասան Ժերար Դեպարդյեի նոր առանձնատան կառուցման դեմ:
Դատարանի որոշման մեջ նշվում է, որ հայցը շատ ուշ է ներկայացվել, ինչի պատճառով հնարավոր չէր չեղյալ հայտարարել դեռևս 2011 թվականի հունիսին քաղաքապետարանի տված շինարարության թույլտվությունը: Հայտնի դերասանի նոր տան կառուցումն սկսվել է 2012 թվականի հոկտեմբերին:
Ակտիվիստները գտնում են, որ քաղաքի տեսքի համար մեծ նշանակություն ունեցող բլրի վրա տների կառուցումն անթույլատրելի է, իսկ առանձնատան ճարտարապետը պնդում է, որ երկհարկանի շինությունը չի նկատվի լանջին, որովհետև տանիքին ծառեր և թփեր կաճեցվեն:










