Էրդողանը կնոջ հետ է և չի կարող տանել «Գրինփիսի» թուրք ակտիվիստուհուն. Պուտինը կատակել է

17:49 • 22.11.13

Պատասխանելով հարցին, թե ՌԴ-ում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետը հայրենիք չի՞ տանի արդյոք «Գրինփիս» բնապահպանական կազմակերպության ակտիվիստուհի Գիզեմ Ահամին, նախագահ Վլադիմիր Պուտինը կատակել է՝ նշելով, որ դա հնարավոր չէ, քանի որ Էրդողանը «կնոջ հետ է եկել», տեղեկացնում է Взгляд-ը։

 

«Նա կնոջ հետ է եկել, ո՞ւմ կարող է նա տանել հետը։ Այդ ի՞նչ հարցեր եք տալիս»,-կատակով զարմացել է Պուտինը։

 

Նա հավելել է, որ թուրք առաջնորդն ու նրա կինը մշակութային ծրագիր ունեն Սանկտ Պետերբուրգում, մասնավորապես՝ մտադիր են այցելել Էրմիտաժ։

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին «Գրինփիս» բնապահպանական կազմակերպության 28 ակտիվիստներ, նրանց հետ նաև երկու լրագրող, նավով պայքարի էին դուրս եկել ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ, որը նավթ է արդյունահանում Արկտիկայում:
 

Նրանց թվում եղել էր նաև թուրք ակտիվիստուհին։ Նրանց նախ մեղադրվել էին ծովահենության համար, ապա մեղադրանքը փոխվել էր «խուլիգանության» հոդվածով։