«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորը հացադուլ է հայտարարել

11:47 • 22.11.13

Կալանավոր Արգիշտի Աբրահամյանը նոյեմբերի 18-ից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել՝ բողոքելով իր հանդեպ վարույթ իրականացնող քննիչի գործողություններից։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրին ՔԿՀ-ի հանրային կապերի բաժնից։


«Նոյեմբերի 18-ից պահվում է հացադուլավորների առանձին խցում, բայց այսօր իր փաստաբանի հետ պետք է խոսի, և մեծ է հավանականությունը, որ այսօր նա կդադարեցնի հացադուլը»,- ասաց նշված բաժնի աշխատակիցը։


Վերջինիս փոխանցմամբ՝ Արգիշտի Աբրահամյանը մեղադրվում է հանցափորձ կատարելու, ապօրինի բնակարան մուտք գործելու և խոշոր չափի հափշտակության մեջ, ինչը նախատեսում է պատիժ Քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի 1 պրիմ 1 ենթակետով։