Ֆրանսիական IKEA-ին մեղադրել են գնորդներին անօրինական կերպով հետևելու համար

11:39 • 22.11.13

IKEA ընկերության ֆրանսիական մասնաճյուղի նկատմամբ հետաքննություն է սկսվել գնորդներին անօրինական կերպով հետևելու փաստի առթիվ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:

 

Տեղի քննիչներն արդեն հարցաքննել են IKEA France-ի գործադիր տնօրեն Ստեֆան Վանովերբեկեին, ինչպես նաև ընկերության ֆինանսական տնօրեն Դարիուս Րիշերտային: Նրանք կասկածվում են նաև ընկերության աշխատակիցներին հետևելու համար: Տեղեկությունների հավաքագրման համար օգտագործվել են ոստիկանության տվյալների բազաները:

 

Ֆրանսիական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ընկերության գրասենյակում խուզարկություն է իրականացվել: