Իվանիշվիլիին արդարության համար մեդալ են շնորհել

17:22 • 22.11.13

Իրավաբանների համաշխարհային ասոցիացիայի պատվիրակությունը Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին պարգևատրել է արդարադատության բարձրագույն մեդալով։

 

Ինչպես տեղեկացնում է Новости Грузия լրատվական գործակալությունը, այդ մասին հաղորդել են երկրի վարչապետի մամուլի ծառայությունից։

 

Պարգևատրման արարողությանը մասնակցել են ասոցիացիայի նախագահ Բեն Գրիֆֆիթը, կազմակերպության առաջին փոխնախագահ Պաատա Ցնոբալաձեն և այլ ներկայացուցիչներ։

 

«Հյուրերը երախտագիտություն են հայտնել Բիձինա Իվանիշվիլիին՝ խաղաղության զարգացման և արդարադատության համար։ Բիձինա Իվանիշվիլին իր հերթին շնորհակալություն է հայտնել մրցանակի համար, նշելով, որ արդարությունը պետք է մարդու համար գլխավորը լինի»,-ասված է վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։