Ուկրաինացիները դուրս են եկել փողոց՝ բողոքելու եվրաինտեգրման գործընթացը կասեցնելու որոշման դեմ (լուսանկարներ, տեսանյութեր)

08:49 • 22.11.13

Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքների կասեցման վերաբերյալ Ուկրաինայի կառավարության որոշումից դժգոհ մոտ 1.500 ուկրաինացի հավաքվել է Կիևի Ազատության հրապարակում, հայտնում է Взгляд-ը։

 

Украинская правда-ի տվյալներով՝ ցուցարարների թիվն անընդհատ ավելանում է, իսկ հրապարակի կենտրոնում է գտնվում մի քանի ավտոբուս՝ ուժայիններով։

 

Հավաքված ակտիվիստներին աջակցելու են եկել ընդդիմադիր քաղաքական գործիչներ, որոնց թվում են «Բատկիվշչինա» (Батькивщина) կուսակցության խորհրդարանական խմբակցության, «Ուդար», «Սվոբոդա» կուսակցությունների ղեկավարներ Արսենի Յացենյուկը, Վիտալի Կլիչկոն և Օլեգ Տյագնիբոկը, ինչպես նաև ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոն։

 

Հաղորդվում է նաև, որ ուժայիններով ավտոբուսներն արգելափակել են դեպի երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի նստավայրը տանող ճանապարհը։

 

Հիշեցնենք, որ հինգշաբթի Ուկրաինայի կառավարությունը հայտարարել է ԵՄ-ի հետ ասոցացման նախապատրաստման աշխատանքների կասեցման մասին՝ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ առևտրատնտեսական կապերը զարգացնելու նպատակով։

Фото Оксаны Коваленко

Фото с Майдана Независимости. Автор - Оксана Коваленко

Фото Оксаны Коваленко

Фото Оксаны Коваленко

Люди, которые пришли на Майдан поддержать евроинтеграцию, поют гимн. Фото - Михаила Петяха