Իոսիֆ Կոբզոնի անունը կգրանցվի որպես ապրանքանշան
Երգիչ Իոսիֆ Կոբզոնի անունը կգրանցվի որպես ապրանքանշան, գրում է Известия-ն։
Այդ մասին պարբերականին տեղեկացրել են Առաջին պատենտային ընկերությունից, որին հանձնարարվել է զբաղվել գրանցման գործընթացով։
Ապրանքանշանի գրանցումն արտոնագրային պաշտպանության բարձրագույն ձևն է: Գրանցման գործընթացը կարող է տևել ավելի քան 1 տարի և արժենալ 1-1.5 մլն ռուբլի։
Եվ դիմողը պետք է ապացուցի, որ բոլոր ռուսներին հայտնի Կոբզոն անունն ասոցացվում է կոնկրետ այդ մարդու հետ։
Ավելի վաղ իրենց անունները գրանցել են նաև Ալլա Պուգաչովան, Ֆիլիպ Կիրկորովը։ Մարիա Շարապովան գրանցել է Sugarpova բրենդը, որը մարմելադ և զարդարանքներ է արտադրում։
Ալինա Կաբաևան գրանցել է 10 ապրանքանշան՝ իր անվան և ազգանվան գրության տարբեր տարբերակները, ինչպես նաև «Մարզուհի Ալինա», «Մարմնամարզիկ Ալինա» ապրանքանշանները։










