Լատվիայում եռօրյա սուգ է հայտարարվել

16:07 • 22.11.13

Լատվիայում նոյեմբերի 23-ը, 24-ը և 25-ը հայտարարվել են սգո օրեր՝ ի հիշատակ Ռիգայում Maxima առևտրի կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով զոհերի, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Այդ օրերին ողջ երկրում պետական դրոշները կիջեցվեն:

 

Ռիգայի Զոլիտուդե շրջանում գտնվող Maxima առևտրի կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով մահացել է 33 մարդ, այդ թվում՝ հայուհի, 40-ը վնասվածքներ են ստացել, այդ թվում՝ երեք փրկարարներ, շատերը հոսպիտալացվել են ծանր վիճակում։

 

Նախագծի ճարտարապետը նշել է, որ ամեն ինչ արվել է նորմատիվային ակտերի համաձայն: Ավելի վաղ հաղորդվում էր, որ փլուզման հիմնական վարկածը համարվում է կառուցապատման աշխատանքների իրականացման ժամանակ անվտանգության տեխնիկայի կանոնների խախտումը։