Մեքսիկայում առաջին անգամ մահվան աստծուն նվիրված վանք են հայտնաբերել
Մեքսիկայի Հնագիտության և պատմության ազգային ինստիտուտի հնէաբանները հայտնաբերել են առաջին հայտնի վանքը, որը, հավանաբար, նվիրված է ացտեկյան մահվան աստված Միկտլանտեկուտլին: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ գտածոի նկարագրությունը տեղ է գտել ինստիտուտի կայքում:
Վանքը հայտնաբարվել էր Մեքսիկայի կենտրոնական շրջաններում գտնվող Տեաուկանեում իրականացվող պեղումների ժամանակ: Վանքի հյուսիսային և արևմտյան պատերին հայտնաբերվել են խոռոչներ, որոնցում ամրացված են 2 մարդկային գանգեր և 4 մեծ սրունքոսկր: Վանքի տանիքին գիտնականները հայտնաբերել են 2 հախճապակե գլուխներ, որոնք պատկերում են Միկտլանտեկուլին: Բացի այդ՝ վանքում հայտնաբերել են մարդկային մոտ 300 ոսկորներ, որոնք զոհաբերվել են մահվան աստծուն:
Գանգերից մեկի ծնոտին կարմիր ներկ է արված, ինչը համանապատասխանում է Միկտլանտեկուտլիի պատկերագրությանը: Հենց դրա շնորհիվ է, որ գիտնականները կարողացել են պարզել վանքի պատկանելությունը:










