«Միսս Իտալիայի» մասնակցին ձերբակալել են 500 կգ կոկաին տեղափոխելու գործով

13:00 • 22.11.13

1999թ. «Միսս Իտալիա» գեղեցկության մրցույթին մասնակցած ու եզրափակիչում հայտնված  Սամանտա Սկարլինոն ձերբակալվել է Միլանի հյուրանոցներից մեկում՝ Հարավային Ամերիկայից Եվրոպա կոկաինի տեղափոխմամբ զբաղվող հանցախմբի անդամը լինելու մեղադրանքով։

 

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, գեղեցկուհին մեղադրվում է A դասի 500 կգ կոկաին տեղափոխելու ու նարկոկարտելների պարագլուխներին գումար վճարելու համար։

 

Իրավապահների կարծիքով՝ թմրանյութը նախատեսված է եղել Իտալիայի, Բելգիայի, Հոլանդիայի, Իսպանիայի ու Ֆրանսիայի համար։ Բացի 32-ամյա մոդելից, այս գործով ձերբակալվել է ևս 22 մարդ։