Մոսկվայում ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի, ով անօրինական ճանապարհով 3.500 ներգաղթյալի է գրանցել

18:00 • 22.11.13

Մոսկվայում քրեական գործ է հարուցվել Վրաստանի քաղաքացու դեմ, ով մեղադրվում է գոյություն չունեցող հասցեում ավելի քան 3.500 ներգաղթյալների գրանցելու համար, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը։

 

«Վարչության աշխատակիցները բացահայտել են անօրինական միգրացիայի կազմակերպման փաստը»,- հայտնել են Մոսկվայի ոստիկանությունից։

 

Պարզվել է, որ Վրաստանի 47-ամյա քաղաքացին 2011թ. նոյեմբերից մինչև 2013թ. սեպտեմբեր գումարի դիմաց իրականացրել է արտասահմանցի քաղաքացիների գրանցում՝ գոյություն չունեցող հասցեում։

«Երկու տարվա ընթացքում տղամարդը նման կերպ գրանցել է 3.793 արտասահմանցի քաղաքացու»,- նշել են ոստիկանությունում։

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։