Մոսկվայի մետրոյում անմիջապես տեսախցիկի առաջ կրակել են մի տղամարդու վրա (տեսանյութ)

13:15 • 22.11.13

Զինված անձինք կրակոցներ են հնչեցրել Մոսկվայի մետրոյի վագոնում: Դեպքը գրանցել է տեսախցիկը, հաղորդում է ntv.ru-ն: Որոշ տեղեկություններով՝ վիրավոր տղամարդը դաղստանցի է եղել:

 

Տեսանյութում երևում է, թե ինչպես է վագոն մտած երկու տղամարդկանց մոտենում երրորդ տղամարդը: Նրանցից մեկը մի քանի խոսք փոխանակելուց հետո հանում է ատրճանակն ու կրակում տղամարդու որովայնի շրջանում: Դրան հաջորդում է մեկ այլ կրակոց՝ վիրավորի գլխին (չի նշվում՝ փամփուշտը դիպել է, թե ոչ):

 

Մնացած ուղևորները փախչում են գնացքի հեռավոր անկյուն՝ հետևելով տեղի ունեցող դեպքին: Կրակողի ընկերը նույնպես հանում է ատրճանակը և սպառնում ինչ-որ մեկին: Դրանից հետո տղամարդիկ դուրս են գալիս մետրոյից:

 

Արյունլվա վիրավորը կանգնում է և փորձում մաքրել դեմքն իր հագուստով: Նրան են մոտենում ուղևորները և դուրս բերում գնացքից:

 

Որոշ տեղեկություններով՝ վիրավոր տղամարդը ծանր վնասվածքներ է ստացել և գտնվում է հիվանդանոցում: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին: Հանցագործներին մինչև այժմ չեն գտել, չնայած որ կադրերում նրանց դեմքերը շատ լավ երևում են: