ԱՄՆ-ում երեխաներով ավտոմեքենան խորտակվել է լճակում
Ամերիկյան Մինեսոտա քաղաքում մինչև յոթ տարեկան հինգ երեխա երկար ժամանակ մնացել է ջրի տակ, երբ ավտոմեքենան, որում գտնվել են նրանք, ընկել է լճակը, գրում է Взгляд-ը:
Ոստիկանության տվյալներով՝ ջրից 1-7 տարեկան երեխաներին դուրս բերելու փրկարարական գործողությունը տևել է 45 րոպե: Բոլոր երեխաներն անգիտակից վիճակում են, ավելի հստակ տեղեկություններ նրանց առողջական վիճակի մասին չի հաղորդվում:
Ղեկին է եղել 23-ամյա մի կին, որը կարողացել է ինքնուրույն դուրս գալ խորտակված ավտոմեքենայից:
Վթարի պատճառը կարող էր լինել սայթաքուն ճանապարհը: Ոստիկանությունը չի գտնում, որ կինը կարող էր ավտոմեքենան մտադրված ուղղել դեպի լճակը:










