Պայթյուն չինական քիմիական գործարանի մոտ. կան զոհեր

09:59 • 22.11.13

Չինաստանի արդյունաբերական Սինդաո շրջանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 22, վիրավորվել 48 մարդ, հայտնում է Business Insider-ը:

 

Պայթյունը տեղի է ունեցել Լիադոնի քիմիական գործարանի մոտ տեղական ժամանակով գիշերվա 3-ին: Պայթյունը եղել է այն ժամանակ, երբ փորձել են նավթատար վերանորոգել: Դրան հաջորդել է հրդեհ:

 

Որոշ տեղեկություններով նաև նավթի արտահոսք է գրանցվել: Պայթյունը վնասներ է հասցրել նաև մերձակայքի մեքենաներին: Մարդիկ դուրս են եկել փողոց:

 

Սիդաոն 8 մլն բնակչությամբ քաղաք է Չինաստանի արևելքում: