Ռիգայի առևտրի կենտրոնի փլուզման հետևանքով զոհվածների մեջ ՀՀ քաղաքացի կա. ԱԳՆ

13:38 • 22.11.13

Հայաստանի արտգործնախարարության՝ այս պահի դրությամբ ունեցած տվյալների համաձայն՝ Ռիգայում տեղակայված առևտրի կենտրոնում նոյեմբերի 21-ին տեղի ունեցած փլուզման հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի Նաիրա Գրիգորյանը: Այս մասին տեղեկացվում է ԱԳՆ ֆեյսբուքյան էջում:


Հիշեցնենք, որ երեկ Ռիգայի Maxima առևտրի կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 32 մարդ, որոնցից երկուսը՝ փրկարարներ։ Չորս տասնյակից ավելին վնասվածքներ էին ստացել։