Ռիգայում փլուզված առևտրի կենտրոնում մահացած փրկարարների ընտանիքները 100 հազարական դոլար կստանան
Լատվիայի իշխանությունները 100 հազարական դոլար կվճարեն Ռիգայի Maxima առևտրի կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով զոհված փրկարարների ընտանիքներին։
Ինչպես հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարար Դայգ Հոլմին, ըստ վերջին տվյալների՝ առևտրի կենտրոնում զոհվել է 2 փրկարար։
Շինության տանիքի փլուզման հետևանքով մահացել է 16 մարդ, 3 տասնյակից ավելին վնասվածքներ է ստացել։ Ներկայում փլատակների տակից դուրս է բերվել 36 մարդ։










