Ռուսաստանում պաշտոնյաներին կարգելվի թանկարժեք մեքենաներ գնել

22:00 • 22.11.13

Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը կարգելի պաշտոնյաների համար գնել կամ վարձել 3 միլիոն ռուբլուց թանկ մեքենաներ: Ինչպես հաղորդում է РосБалт-ը՝ սահմանափակումը կսկսի գործել 2014 թվականի հունվարի 1-ից:


Այս օրինագիծը չի տարածվի այն մեքենաների վրա, որոնց օգտագործման նպատակների հետ կապված ներկայացվում են հատուկ պահանջներ:


Օրինագծի վերամշակման ժամանակ պատգամավորները նաև մտադիր են բացառել բյուջեի հաշվին մեքենաների «թանկարժեք տյունինգի» հավանականությունը: