Էդուարդ Շարմազանովը ցավակցել է Լատվիայի իր գործընկերոջը Ռիգայի արտակարգ պատահարի կապակցությամբ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի նախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի Խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի նախագահ Անդրեյ Կլեմենտևի հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի գրասենյակից:
ՀՀ ԱԺ փոխնախագահը իր և Հայաստան-Լատվիայի բարեկամական խմբի անունից խորին ցավակցություն է հայտնել Ռիգայի «Maxima» առևտրի կենտրոնում տեղի ունեցած արտակարգ պատահարի կապակցությամբ և իր վշտակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին և բարեկամ Լատվիայի ժողովրդին:










