Սիրիացի ապստամբները միավորվում են «Իսլամական ճակատ» խմբավորման մեջ
Սիրիայում յոթ հիմնական իսլամիստական ապստամբական խմբավորումներ որոշում են կայացրել միավորվել միասնական ճակատում՝ ակտիվացնելու պայքարը կառավարական զորքերի դեմ, որոնք վերջին շաբաթներին մի շարք հաջող գրոհներ են իրականացրել:
Ինչպես հայտնում է BBC-ն՝ իրենց տեսաուղերձում ապստամբները հայտարարել են, որ նորկազմավորումը կանվանվի «Իսլամական ճակատ»: Այն առաջին անգամ կմիավորի «Սիրիայի ազատագրման իսլամական ճակատի» և «Սիրիական իսլամական ճակատի» ներկայացուցիչներին:
Ընդդիմադիրները մտադիր են նոր թիմային կառույց ստեղծել, որում կընդգրկվն բոլոր 7 խմբավորումների առաջնորդները:










