Տիմոշենկոն Ուկրաինայի քաղաքացիներին հրապարակներ դուրս գալու և բողոքելու կոչ է արել
Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության ազատազրկված առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն քաղաքացիներին կոչ է արել դուրս գալ բոլոր քաղաքների հրապարակներ։ Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, այդ մասին հայտարարել է նրա պաշտպան Սերգեյ Վլասենկոն։
«Յուլյա Վլադիմիրովնան քննադատում է Յանուկովիչի (Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչ) և Ազարովի նախարարների կաբինետի որոշումը, որը չկարողացավ ինքնուրույն որոշում կայացնել։ Նա կոչ է անում Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին՝ արձագանքել դրան։ Նա կոչ է անում դուրս գալ փողոցներ և Ուկրաինայի բոլոր քաղաքների հրապարակներում ներկայացնել իրենց քաղաքական տեսակետը»,-ասել է Վլասենկոն Խարկովի 5-րդ հիվանդանոցի մուտքի մոտ՝ նախկին վարչապետի հետ հանդիպումից հետո։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի կառավարությունը համապատասխան որոշմամբ երեկ կասեցրել է Եվրոպական միության հետ ասոցացման նախապատրաստական աշխատանքները։










