Թուրքմենստանում ընտրություններից առաջ խորհրդարանում սկսվել է 283 թեկնածուների ընտրարշավը

10:55 • 22.11.13

Թուրքմենստանում սկսվել է դեկտեմբերի 15-ին կայանալիք Մեջլիսի ընտրությունների ընտրարշավը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ՝ հինգշաբթի ավարտվել է թեկնածուների գրանցումը, որոնց թիվը 283 է:

 

Պատգամավորական մանդատների համար պայքարը Թուրքմենստանում ծավալվում է երկու քաղաքական ուժերի՝ 1991 թվականին ստեղծված Դեմոկրատական կուսակցության և 2012 թվականին ստեղծված Արդյունաբերողների և գործարարների կուսակցության միջև: