ՄԱԿ-ի տրիբունալը ՌԴ-ից պահանջել է ազատ արձակել Arctic Sunrise-ի անձնակազմի բոլոր անդամներին

20:06 • 22.11.13

ՄԱԿ-ի միջազգային դատարանն ուրբաթ բավարարել է Նիդերլանդների պահանջը՝ Arctic Sunrise նավն ու դրա անձնակազմի անդամներին ազատ արձակելու մասին:


Ինչպես հաղորդում է ИНТЕРФАКС-ը՝ ՄԱԿ-ի՝ ծովային օրենքի գծով միջազգային տրիբունալը կոչ է արել Նիդերլանդների և Ռուսաստանի իշխանություններին՝ որևէ գործողություն չիրականացնել, որը կարող է բարդացնել կամ խորացնել ստեղծված իրավիճակը:


Ավելի ուշ հաղորդվեց, որ Պետերբուրգի դատարանն ավարտել է դատական լսումները Arctic Sunrise-ի անձնակազմի  30 անդամների առնչությամբ, որի արդյունքում որոշվել է գրավի դիմաց ազատ արձակել նրանցից 29-ին: