ԱՄՆ-ն հիասթափված է Եվրամիության հետ ասոցացումը կասեցնելու Ուկրաինայի որոշումից

08:36 • 22.11.13

Միացյալ Նահանգները հիասթափված է Ուկրաինայի իշխանությունների՝ Եվրամիության հետ ասոցացման նախապատրաստական աշխատանքների կասեցման որոշումից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ պետդեպարտամենտին։

 

Ուկրաինայի կառավարությունը հինգշաբթի որոշել էր կասեցնել ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստման գործընթացը։ Դա բացատրվել էր Ռուսաստանի ու ԱՊՀ-ի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությամբ։

 

«ԱՄՆ-ն նույնպես, ինչպես Եվրոպական միությունը, հիասթափված է Ուկրաինայի կառավարության որոշումից»,- ասվում է Պետդեպի հաղորդագրության մեջ։

 

Վաշինգտոնը խորհուրդ է տվել ԵՄ-ին «Ուկրաինայի համար դուռը բաց պահել» և ընդգծել է, որ ԵՄ-ն Ուկրաինային ընձեռել է «պատմական հնարավորություն»։

 

«ԱՄՆ-ն վստահ է, որ Ուկրաինայի եվրոպական ինտեգրումը լավագույն ուղին է դեպի տնտեսական բարգավաճում և ժողովրդավարություն»,- ասվում է Պետդեպի հաղորդագրության մեջ։