ԱՄՆ փոխնախագահը ստիպված է եղել ուտելիք գնելու համար պարտքով գումար վերցնել իր օգնականից

21:25 • 22.11.13

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ստիպված է եղել իր օգնականից պարտքով 10 դոլար վերցնել՝ սրճարանում ուտելիքի դիմաց վճարելու համար: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով USA Today-ին:


Փոխնախագահը նախագահ Բարաք Օբամայի հետ ավանդական ճաշին ուտելիք գնելու համար մտել է Capriotti’s ցանցի սրճարանը, որը նոր է բացվել Վաշինգտոնում, սակայն վճարելու ժամանակ պարզել է, որ իր մոտ եղած գումարը չի բավականացնում:


Սրճարանի աշխատակիցը Բայդենին առաջարկել է անվճար վերցնել սենդվիչներից մեկը, սակայն փոխնախագահը մերժել է՝ հայտարարելով, որ միշտ վճարել է ամբողջությամբ: