Նյու Յորքի դատարանի՝ Վարդան Այվազյանի դեմ վճիռը չեղյալ է հայտարարվել. Վարդան Այվազյան

13:40 • 22.11.13

ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց, թե Նյու Յորքի դաշնային դատարանի որոշումը չեղյալ է հայտարարվել։ «Երեկ ստացել եմ պատասխանը, որ այդ դեֆոլտ՝ այսինքն միակողմանի որոշումը, չեղյալ է հայտարարվել»,-ասաց նա։

 

Պատգամավորը խոստացավ ներկայացնել նաև չեղյալ հայտարարելու որոշման փաստաթուղթը։ «Իրանք, որ խարդախ թալանում են, ես ասում եմ՝ գող եմ բռնել, որ ապօրինի լիցենզիայով թալանել են, հիմա եկել էին՝ ինձ էին ասում»,-ասաց նա։

 

Հիշեցնենք, որ Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը Վարդան Այվազյանի դեմ 37.5 մլն. դոլարի պահանջով վճիռ էր կայացրել, որը հետագայում վիճարկել էր ՀՀԿ-ական պատգամավորը: Ըստ նյութերի` 2006թ. «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության դուստր ընկերություններից մեկը, որը Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, ենթարկվել է կոռումպացված և ոչ պատշաճ պահանջների` նախարար Վարդան Այվազյանի կողմից: Արդյունքում ընկերությունն Այվազյանի պատճառով կորցրել է հանքավայրի նկատմամբ իր իրավունքները: