Դիզայներ Վիվյեն Վեսթվուդը Պուտինին հրեշ է անվանել
Հայտնի դիզայներ Վիվյեն Վեսթվուդը հանդես է եկել ի պաշտպանություն Greenpeace բնապահպանական կազմակերպության ձերբակալված ակտիվիստների և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրեշ անվանել, գրում է Корреспондент-ը։
Դիզայները միացել է ակտիվիստների ակցիային, որն անցկացվում է Լոնդոնում՝ Shell էներգետիկ հսկայի շտաբ- բնակարանի հարևանությամբ։
«Ես կփորձեի որևէ բան անել Պուտինի առումով։ Ես կցանկանայի հանդիպել նրա հետ և զրուցել։ Նա հրեշ է, ես նրան ասելիք ունեմ, մի լավ բան, սակայն դա բացատրելը երկար կտևի։ Ամեն դեպքում նա մաչո է, ով այլ մաչոների հետ մրցակցությամբ քանդում է այս աշխարհը»,- ասել է Վեսթվուդը։










