Յանուկովիչին մեղադրել են Ռուսաստանի հետ 20 մլրդ դոլարի քաղաքական գործարք կնքելու համար
Ուկրաինայի «Բատկիվշչինա» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ռուսաստանի իշխանությունների հետ 20 միլիարդ դոլարի գործարք է կնքել, որի մի մասը կօգտագործվի 2015 թվականին նախագահի պաշտոնում վերընտրվելու համար, հաղորդում է lenta.ru-ն:
Այդ գումարի դիմաց Յանուկովիչը, Յացենյուկի խոսքով, հրաժարվել է ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումից:
«Յանուկովիչն իր համար Ռուսաստանից վերընտրման երաշխիքներ է ստացել»,- ասել է ընդդիմադիրը։
«Մենք կարող ենք հստակ փաստել, որ Ուկրաինայում ընտրությունների արդարություն և թափանցիկություն չի լինելու: Եվ դա Վիկտոր Յանուկովիչի՝ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հետ համաձայնության մի մասն է, այդ պատճառով խոսքը պետք է գնա հակաուկրաինական ռեժիմի դեմ պայքարի մասին»,- հայտարարել է Յացենյուկը:










