Եմենում հարսանիքի հյուրը Gangnam Style պարելիս պատահաբար գնդակահարել է 3 հոգու (տեսանյութ)

23:44 • 22.11.13

Եմենում հարսանիքի ժամանակ հյուրը պատահաբար սպանել է 3 մարդու, երբ Կալաշնիկովի ինքնաձիգով պարում էր հանրահայտ Gangnam Style երգի տակ: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Daily News-ին:


Ըստ թերթի տվյալների` հյուրերից մեկը որպես հարսանյաց հրավառություն ցանկացել է օդ կրակել, սակայն  կրակել է պարող ամբոխի վրա:


Միջադեպի մասին այլ մանրամասներ չեն նշվում: