Ամերիկացին 12 շիշ կոնյակ է գողացել՝ թաքցնելով դրանք տաբատի մեջ
Ամերիկյան Ֆլորիդա նահանգում տղամարդը գողացել է 13 շիշ ակլոհոլ՝ դրանք թաքցնելով սպորտային տաբատի մեջ: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ WINK-TV-ին հղումով, միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին:
Ըստ ոստիկանության վարկածի՝ 2 սևամորթ տղամարդ մտել են Ֆորտ-Մայերս քաղաքում գտնվող խմիչքների խանութը: Նրանցից մեկն սկսել է Hennessy կոնյակի շշերը թաքցնել լայն սպորտային տաբատի մեջ: Նրան հաջողվել է թաքցնել 12 շիշ Hennessy և 1 շիշ Grey Goose օղի: Դրանից հետո նրանք լքել են խանութը:
Դեռևս հայտնի չէ, թե ինչպես է նրանց հաջողվել անցնել խանութի պահպանության ծառայությունը: Իրավապահները դեռևս չեն կարողացել հայտնաբերել չարագործներին:










