Բայդենը Յանուկովիչին ասել է, որ հիասթափված է Ուկրաինայի՝ ԵՄ-ի հարցով որոշումից

10:49 • 23.11.13

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը երեկ Ուկրաինայի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ն հիասթափված է ուկրաինական կառավարության որոշումից՝ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագիրը ստորագրելու աշխատանքները կասեցնելու համար, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով Սպիտակ տանը։

 

«Փոխնախագահ Բայդենը հիասթափություն է հայտնել Ուկրաինայի կառավարության որոշումից, համաձայն որի կասեցվել է ԵՄ-ի հետ Ասոցացման և ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը»,-ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։

 

Բայդենը, ինչպես և առաջ, Յանուկովիչի հետ զրույցում ընդգծել է, որ ԱՄՆ-ի կարծիքով՝ Եվրոպայի հետ ինտեգրումը Ուկրաինային կբերի ռազմավարական հնարավորություն՝ ժողովրդավարությունն ամրապնդելու և տնտեսական բարգավաճման հասնելու համար։

 

«Փոխնախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ում շարունակում են աջակցել ուկրաինացի ժողովրդին և նրա հույսին՝ Եվրոպային ինտեգրվելու համար»,-ասված է հայտարարության մեջ։

 

Ավելի վաղ Ուկրաինան հայտարարել էր, որ Կիևը չի հրաժարվում ԵՄ-ի հետ համաձայնագրից, սակայն դադար է վերցնում՝ երկրի տնտեսական վիճակի պատճառով։