Բորա Բորայում զբոսաշրջիկը գրկախառնվել է շնաձկան հետ (տեսանյութ)
Զբոսաշրջիկը Բորա Բորայում գրկախառնվել է շնաձկան հետ: Նա հրապարակել է տեսանյութը, ինչը շատերը «ապուշություն» են որակել:
Գրանթ Մըրդոք անունով մարդը, Daily Mail-ի փոխանցմամբ, գրկել է կիտրոնային շնաձկանը` այնպես, որ նրա դեմքը ընդամենը մի քանի սանտիմետր է հեռու եղել գիշատչի երախից:
Այնուհետև նա լրագրողներին ասել է, որ շնաձկները քնքուշ էակներ են և դեմ չէին, որ իրենց անվճար «հեծնեն»:
Սակայն ըստ մասնագետների` զբոսաշրջիկը քերծվածք անգամ չի ստացել, քանի որ կիտրոնային շնաձուկը ամենից քիչ ագրեսիվ շնաձուկն է:










