Չինաստանի հյուսիսարևելքում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով տուժել է 260 ընտանիք

18:52 • 23.11.13

Չինաստանի հյուսիս-արևելյան Ցզիլին նահանգում տեղի ունեցած 5.0 և 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերի հետևանքով 260 հազար ընտանիք է տուժել:


Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ Սինխուա գործակալությանը հղումով, 45000 մարդ տարհանվել է: Նահանգային իշխանությունների նախնական գնահատականներով՝  ուղղակի նյութական վնասի չափը կազմում է 328 մլն դոլար:


Երկրաշարժից տուժած շրջաններում աշխատում են փրկարարական ջոկատները, սակայն նրանց աշխատանքը բարդանում է ցածր ջերմաստիճանի և ձյան պատճառով: Իշխանություններն անհրաժեշտ ապրանքներ են ուղարկել աղետից տուժած շրջաններին: