Ամերիկյան էներգաընկերությունը տուգանվել է 1 մլն դոլարի չափով՝ թռչունների սատկելու համար

09:29 • 23.11.13

Ամերիկյան խոշոր Duke Energy Renewables ընկերությունը 1 մլն դոլարի չափով տուգանք կվճարի Վայոմինգ նահանգում գտնվող երկու հողմային էլեկտրակայաններում թռչունների սատկելու համար, հայտնում է Взгляд-ը:

 

Ընկերությունը մեղավոր է ճանաչել իրեն վերջին 3 տարում իր էներգետիկ օբյեկտներում 14 արծիվների սատկելու համար։

 

Գումարը, որը կվճարի ընկերությունը, կուղղվի վայրի բնության պահպանության նախագծերին։