Իտալիայում կրկին ժայթքել է Եվրոպայի խոշորագույն Էթնա հրաբուխը
Եվրոպայի խոշորագույն գործող Էթնա հրաբուխը շաբաթ օրը կրկին սկսել է ժայթքել Սիցիլիա կզղում: Հրաբխից ոչ հեռու գտնվող Կատանիա քաղաքի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալներով՝ հրաբխի հարավարևելյան լանջին նոր խառնարան է բացվել:
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ ներկա պահին ողջ լեռնազանգվածը պատված է խիտ մառախուղով և ծխով: Մոխիրը տարածվել է նաև հրաբխից արևելք տեղակայված բնակելի կետերում և դաշտերում: Կատանիայի միջազգային օդանավակայանը բաց է, սակայն վերջին թռիչքները հետաձգվել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով:










