Ֆրանսիայի վարչապետի նստավայրն աճուրդով վաճառում է գինիները
Մատինյոնյան պալատը՝ Ֆրանսիայի վարչապետի նստավայրը, աճուրդով կվաճառի գինիների հավաքածուի մի մասը, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Վաճառքը տեղի կունենա 2013թ.-ի դեկտեմբերի 6-ին։ Այն կկազմակերպի Drouot-ը՝ ամենահեղինակավոր աճուրդի տներից մեկը։ Վարչապետի նստավայրն առաջին անգամ գինի կվաճառի իր հավաքածուից։
Ընդհանուր առմամբ, վաճառքի կհանվի մոտ 1.500 շիշ։ Գինու սկզբնական գինը տատանվում է 15-ից 5.500 եվրոյի սահմաններում։










