Մեծ Բրիտանիայի օդանավակայանում ձերբակալվել է հարբած օդաչուն

00:44 • 23.11.13

Մեծ Բրիտանիայում դատարանը 9 ամսվա կալանքի է դատապարտել Pakistan International Airlines ավիաընկերության օդաչուին` նրան թռիչքից անմիջապես առաջ խմած հայտնաբերելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Օդաչու Իրֆան Ֆաիզը պետք է Արևմտյան Յորքշիրում գտնվող Լիդս-Բրեդֆորդ օդանավակայանից թռչեր Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ՝ տեղափոխելով 154 մարդու, սակայն նրան ստիպել են իջնել ինքնաթիռից, որովհետև նրանից ալկոհոլի հոտ էր գալիս և նա չէր կարողանում կանգնել ոտքերի վրա:


Ստուգումից հետո պարզվել է, որ նրա օգտագործած ալկոհոլի չափը 3 անգամ գերազանցում է Մեծ Բրիտանիայում օդաչուներին թույլատրված մակարդակը: