Արքայազն Հարին կմասնակցի Հարավային բևեռի արշավին
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին ժամանել է Անտարկտիդա՝ Հարավային բևեռում արշավի մասնակցելու նպատակով, գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով France Presse-ին։
29-ամյա արքայազնը վայրէջք է կատարել «Նովո» ավիաբազայում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հարին կմասնակցի նախատեսված արշավին՝ չնայած ոտքի վնասվածքին։
Դեկտեմբերի սկզբին Անտարկտիդայում կմրցեն Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Կանադայի զինծառայողները, որոնք տուժել են մարտերում։
335 կմ երկարությամբ արշավը կտևի 16 օր։ Հարին վաղուց է պատրաստվել ուղևորությանը. մարզումների ընթացքում նա մեկ օր անցկացրել է սառնարանում, որտեղ ջերմաստիճանը եղել է -35 աստիճան։










