Հնդկաստանի արևելյան հատվածին պատուհասել է «Հելեն» ցիկլոնը. կա 10 զոհ
Հնդկական Անդհրա-Պրադեշ արևելյան նահանգին պատուհասած «Հելեն» ցիկլոնը դարձել է 10 մարդու մահվան պատճառ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հնդկական լրատվամիջոցներին հղումով։
Ներկայում ցիկլոնը թուլացել է, որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են։
Ցիկլոնը նահանգի ափերին էր հասել ուրբաթ, քամու արագությունն էպիկենտրոնում հասել է ժամում 120 կմ-ի։
Ուժեղ քամին ու հեղեղումները մեծ վնաս են հասցրել կոկոսի և բրնձի պլանտացիաներին։
Անհետ կորած է համարվում 20 ձկնորս։










