Ավարտվել է Լավրով-Քերի հանդիպումը. Իրանի միջուկային խնդրի շուրջ համաձայնությունը մոտ է

14:52 • 23.11.13

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ժնևում բանակցություններ են վարել Իրանի միջուկային խնդրի շուրջ։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, հանդիպումը տևել է ավելի քան 30 րոպե։

 

Հանդիպման ավարտին Քերին շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկերոջը։

 

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Իրանն ու «վեցյակը» շատ մոտ են համաձայնության կայացմանը, սակայն 100%-անոց երաշխիքներ չկան։

 

Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ժնևում Իրանի պատվիրակության ղեկավարը։
«Կողմերի միջև դեռևս տարաձանություններ կան, սակայն նրանք մոտ են համաձայնության ձեռք բերմանը»,-ասել է Իրանի ներկայացուցիչը՝ նշելով, որ տարաձայնություններ կան երկու-երեք հարցի շուրջ։