«Արևելյան գործընկերությունն» ուղղված չէ Ռուսաստանի դեմ. Անգելա Մերկել

14:41 • 23.11.13

Եվրոպական միության ձգտումը՝ զարգացնել երկխոսությունն արևելաեվրոպական երկրների հետ, ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ Ինչպես հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեսաուղերձում։

 

«Մենք տեսնում ենք, որ այլ պետությունների մասնակցությունն «Արևելյան գործընկերություն» նախագծին, ինչպես նաև ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագիրը ռուսական կողմն ընկալում է որպես իր դեմ ուղղված սպառնալիք։ Սակայն դա այդպես չէ»,-ասել է կանցլերը։