Օբաման հայտարարել է, որ չի անհանգստանում իր անվտանգության համար
ԱՄՆ-ում երեկ՝ 50 տարի առաջ սպանված նախկին նախագահ Ջոն Քենեդու հիշատակի օրը, ներկայիս նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ բացարձակապես չի անհանգստանում իր անվտանգության համար, քանի որ իրեն պաշտպանում է Գաղտնի ծառայությունը, գրում է Взгляд-ը։
«Ես դրա համար բացարձակ չեմ անհանգստանում, քանի որ Գաղտնի ծառայության աշխատակիցները (որը պատասխանատու է պետության առաջին դեմքերի անվտանգության համար) յուրաքանչյուր օր հիանալի կատարում են իրենց աշխատանքը»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Օբամայի խոսքով՝ Քենեդու սպանությունն ազդել է «Գաղտնի ծառայության աշխատանքի մեթոդների փոփոխությունների» վրա։
46-ամյա Քենեդին սպանվել էր Դալասում 1963թ.-ի նոյեմբերի 22-ին։










