Հռոմի պապը հանդիպել է Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ՝ կոչ անելով չառևտրայնացնել սպորտը

19:22 • 23.11.13

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Միջազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակության հետ հանդիպմանը կոչ է արել իր զրուցակիցներին՝ զերծ մնալ սպորտը առևտրայնացնելուց: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ իտալական ԶԼՄ-ներին հղումով:


«Երբ սպորտը դիտարկում ենք բացառապես՝ տնտեսական տեսանկյունից, իսկ հաղթանակին հասնում ցանկացած գնով, վտանգի ենք ենթարկում մարզիկներին՝ նրանց դիտարկելով նյութական մակարդակի վրա, որոնցից միայն օգուտ են ակնկալում», - հայտարարել է Հռոմի պապը:


Հռոմի պապը հավելել է, որ «սպորտը ներդաշնակություն է, բայց եթե հաջողության հասնելու միտումն ու շահը գերակշռեն, ներդաշնակությունը կփլուզվի»: