Ռիգայի առևտրի կենտրոնի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի

19:51 • 23.11.13

Ռիգայում Maxima առևտրի կենտրոնի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի: Այս մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, շաբաթ օրը տեղեկացրել է Լատվիայի հրշեջ-փրկարարական պետական ծառայությունը:


Հաղորդվում է, որ զոհերի թվում երեք փրկարար կա: Վերջին տվյալների համաձայն՝ 29 մարդ գտնվում է հիվանդանոցում, որոնցից շատերի վիճակը ծանր է: Ռիգայի քաղաքապետարանի հաղորդած տվյալներով՝ փլատակների տակ, հավանաբար, դեռ 16 մարդ կա: