Ռիգայի Maxima առևտրի կենտրոնում հերթական փլուզումն է տեղի ունեցել
Ռիգայի Maxima առևտրի կենտրոնում փրկարարա-որոնողական աշխատանքների ժամանակ ևս մեկ փլուզում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն՝ ИТАР-ТАСС-ին հղումով, կրկին փլվել է առևտրի կենտրոնի տանիքը:
Հաղորդվում է, որ փլուզման ժամանակ շենքում աշխատելիս է եղել հրշեջ փրկարարների խումբը: Հրշեջ-փրկարարական պետական ծառայության ղեկավարի խոսքով՝ թվով երրորդ փլուզման հետևանքով ոչ ոք չի տուժել:
Հիշեցնենք, որ Հրշեջ-փրկարարական պետական ծառայության վերջին տվյալների համաձայն՝ միջադեպի զոհերի թիվը հասել է 54-ի:










