Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի աշխատակցին ազատել են աշխատանքից՝ կառավարությանը քննադատելու համար

11:22 • 23.11.13

Ադրբեջանցի երիտասարդ ակտիվիստ, «Մուսավաթ» կուսակցության անդամ Թուրալ Սադըգլըին ազատել են աշխատանքից՝ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայից, տեղեկացնում է haqqin.az-ը։

 

«Ես գիտաշխատող էի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում։ Ինձ ազատել են աշխատանքից ընդդիմադիր թերթերում իմ հոդվածների և Facebook սոցցանցում իմ ստատուսների պատճառով։ Ինձ դրել են ընտրության առաջ՝ աշխատանքը կամ քաղաքացիական դիրքորոշումը։ Ես ընտրեցի երկրորդը»,-ասել է Սադըգլըն։

 

Սադըգլըն 5 գրքերի և բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է։