Կանադայում թունավոր լճեր կհայտնվեն
Կանադայում ավելի շատ լիճ կա, քան աշխարհի ցանկացած այլ երկրում: Դրանց թիվը հասնում է 3 մլն-ի: Այս մասին գրում է Russia Today-ը` հայտնելով, որ այդ երկրում նոր տիպի` թունավոր լճեր են հայտնվելու:
Իսկ դրա պատճառն այն է, որ նավթարդյունահանումը Կանադայում նոր թափ է առնում. տարեկան ներդրումների ծավալն այդ ոլորտում հասել է 19 մլրդ ԱՄՆ դոլարի:
Syncrude Canadа-ի, Royal Dutch Shell-ի ու Imperial Oil Ltd-ի պես ընկերությունները վայրեր են փնտրում, որտեղ կարող են լցնել աղտոտված ջուրը` հեղուկ վառելիքի արտադրության ընթացքում առաջացած կողմնակի արտադրանքը:
Խնդիրը լուծելու համար նավթարտադրող ընկերությունները ծրագիր էր կազմել, որոնց համաձայն Կանադայի հյուսիսի Ալբերտա նահանգը կվերածվի ձեռակերտ լճի, դատարկված ձորերը կլցվեն թունավոր նավթաջրերով:
Կանադայի բնապահպանները սարսափած են. նախկինում նման քայլից հետո 1600 բադ էր սատկել երկրի լճերից մեկում:










