Վեցյակը և Իրանը միջուկային ծրագրի շուրջ համաձայնության են եկել

10:31 • 24.11.13

ՄԱԿ-ի Անվտանգության խորհդրի մշտական անդամներից, ինչպես նաև Գերմանիայից բաղկացած «վեցյակը» և Իրանը համաձայնության են եկել Իսլամական պետության միջուկային ծրագրի շուրջ, գրում է gazeta.ru-ն:


Այդ մասին իր Twitter-ում հայտարարել է ԵՄ-ի արտաքին հարցերով գերագույն հանձնակատարի Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մանը:


«Մենք համաձայնության ենք հասել «3+3» խմբի և Իրանի միջև»,- Էշթոնի խոսքերը մեջբերել է նրա մամլո քարտուղարը: Իրանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է այդ տեղեկությունը:


Ձեռք բերված համաձայնությունը պոտենցիալ կերպով կարող է նշանակել միջազգային հանրության կողմից Իսլամական պետության վրա դրված պատժամիջոցների եթե ոչ չեղյալ հայտարարում, ապա թուլացում: Բացի այդ,  կես տարվա ընթացքում կսահմանափակվի ուրանը զարգացնելու Իրանի իրավունքը:


Միաժամանակ Իսրայելը մինչև վերջին ժամանակներս պնդում էր, որ Թեհրանն ընդամենը ժամանակ է շահում միջուկային զենքի ստեղծման համար: